Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: Թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:

Նշենք, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Աղբյուրը՝ armtimes.com