«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ Հայաստանի վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:
«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու», – ասված է հաղորդագրությունում: