Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքականությունը քաղաքականություն, բայց Մխիթարյանին մի ուրացեք:
Վարդան Մինասյանի հրաժարականը խիստ սպասելի էր և ես դեռ վաղուց էի կանխատեսել, որ Ռուբեն Հայրապետյանի գնալուց հետո գնալու է նաև Մինասյանը, բայց էս լուրին հաջորդում է մի աբսուրդային ալիք: Շատ հայտնի «թավշյա» շրջանակներ սկսել են էս լուրի տարածումն ուղեկցել Հենրիխ Մխիթարյանին թիրախավորելով ու երբեմն անգամ հայհոյելով: Պարզ է, որ այդ շրջանակները սկսել են ուղղակիորեն «սնվել» ԱԱԾ-ից և վաղուց հեռու են օբյեկտիվ լինելու անգամ տեսական հնարավորությունից, բայց էդքան ոչնչապաշտ (նիհիլիստ) լինելը լավ տեղ չի տանելու: Հասկացանք ձեզ ձեր շեֆն (ոնց որ Վահե Գրիգորյանին էին հրահանգում հարցազրույց տալ) ասել է, որ Հենոն շատ հավանական է, որ այլևս հավաքականում չխաղա, բայց արդյո՞ք էդ նշանակում ա, որ պետքա ուրանալ Հենոյի մեծ ներդրումը հայկական ֆուտբոլում և ընդհանրապես անտեսել էդ մարդու համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ լինելու հանգամանքը:
Երբ Յուրային ու մի քանի այլ առանցքային խաղացողների հավաքական չէին հրավիրում բոլորս խոսում էինք դրա բացասական լինելու մասին: Իսկ հիմա Հենոյի չգալու հավանականությունը տենց դրակա՞ն է ձեր համար, թե էն ժամանակ Նեմեցն էր անում վատ էր, հիմա նույնը դուք եք անելու լավ է: Սենց անլուրջ ու նիհիլիստական վերաբերմունք անկեղծ չէի սպասում, բայց ամեն ինչ իջացրեցիք էս ստորագույն մակարդակին:
Հենոն հայկական ֆուտբոլի հպարտությունն է ու դա ոչ մի «ԴՄՓ ԴՄՓ ՀՈՒ» չի կոմպենսացնելու, իսկ դուք էս ձեր վերաբերմունքը դեռ շատ եք հիշելու: Լեզու գտեք Հենրիխի հետ ու ամեն ինչ արեք, որ Մխիթարյանը մնա հավաքականում մի ապականեք ամեն ինչ հանուն ձեր քաղաքական կարճաժամկետ շահերի հետո շատ եք զղջալու»: