Կանադայի վարչապետը Երեւան կժամանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13-ին Երեւան կայցելի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է Business Insider-ը: «Կանադան հրաշալի հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ ես անհամբերությամբ եմ սպասում այդ բարեկամությամբ հետագա ամրապնդմանը: Մենք կքննարկենք ընդհանուր խնդիրներ, տնտեսական աճին վերաբերող հարցեր»,- ասել է Թրյուդոն:

Աղբյուրը՝ primenews.am