Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից մեկուսարան է տեղափոխվել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: Հետազոտությունների համար նա 3 օր գտնվել էր հիվանդանոցում: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը:

«Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նա երկար տարիներ ի վեր քիմիաթերապիա է ստանում: Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդ է և ունի ինսուլինային կախվածություն: Ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք փորձաքննության եզրակացությամբ կտան, քանի որ հիվանդանոցում հետազոտություն է անցել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատարանում մի շարք միջնորդություններ են ներկայացրել գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն դրանք մերժվել են դատարանի կողմից:

«Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել կալանքի դեմ, որը պետք է քննարկվի»,- ավելացրեց նա:

Աղբյուրը՝ shantnews.am