30-ամյա ռուս մոդելը պնդում է, որ Պուտինը ցանկացել է թունավորել իրեն

Ռուս մոդելի պնդմամբ Պուտինը և Կրեմլը ցանկանում են սպանել իրեն:

30-ամյա Աննա Շապիրոն և նրա ամուսինը՝ 42-ամյա Ալեքս Քինգը, անցյալ կիրակի ընթրիքի ժամանակ վատ ինքնազգացողություն են ունեցել Prezzo ռեստորանում,- գրում է Dailymail-ը։

Նա ասաց, որ ամուսնուն գտել է ռեստորանի տղամարդկանց զուգարանում՝ բերանից փրփուր գնալիս:

42-ամյա տղամարդը պայքարում է իր կյանքի համար, իսկ անվտանգության ծառայությունը գտնում է, որ զույգը հնարավոր է թունավորվել է առնետի թույնով:

Մոդել Աննա Շապիրոն պնդում է, որ հարձակուման թիկունքում Կրեմլն ու Պուտինն են:

Նա ասել է, որ ժամանելուն պես պատվիրել է մի պիցցա իսկ Ալեքսը ծովային ուտեստ, բանջարեղեն և կարտոֆիլ, նաև երկու բաժակ սպիտակ գինի:

Ընթրիքից հետո Ալեքսը գնացել է զուգարան, որտեղ էլ վատ է զգացել իրեն։ 15 րոպեից մոդելը ևս վատ է զգացել իրեն։

Շապիրոն ծնվել է Ռուսաստանում, բայց 2006 թվականին նա կամավոր կերպով դարձել է Իսրայելի քաղաքացի:

2008-ին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ էլ հանդիպել է Ալեքսին: Ինքը կարծում է, որ ռուսական հետախուզությունը կասկածում է իրեն լրտես լինելու մեջ:

«Ես հրապարակավ հրաժարվեցի Պուտինից և իմ երկրից: Ես Ռուսաստանի նախկին քաղաքացի եմ: Հայրս ռուսական բանակի գեներալ էր և նվագում էր ռազմական նվագախմբում:

Պուտինին հրապարակայնորեն դատապարտելու որոշումս վրդովմունք է առաջացրել նաև ընտանիքիս մոտ։ Աննան ասել է, որ իր հոր անվան տակ մեկը անընդհատ սպառնացել է սպանել իրեն»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։