Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասավ. ինչու են ՀՀԿ-ականներն ակտիվացել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին:

Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաեւ թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս ու իր թիմը կձախողեն: Հիմա անցել է այդ 3-4 ամիսը, ու թերեւս դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների վերջին ակտիվ հարձակումները:

Պատահական չէ, որ ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները: Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է:

Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում