Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՖԲ-ում մի նոր մշակույթ ա ձևավորվում, ավելի շուտ հակամշակույթ։ Որ մտքի հետ համաձայն չեն, այդ մարդուն հայհոյում են ամենավերջին բառերով։
Նախ ասեմ, եթե մեկին մայր եք հայհոյում, ցույց եք տալիս թե ինչքան չեք հարգում դուք ձեր մորը, եթե արժանապատվությանն եք կպնում, ցույց եք տալիս թե որքան է այն հեռու ձեզանից, եթե աղտոտում եք ընդհանուր մթնոլորտը՝ ցույց եք տալիս, թե ինչ մթնոլորտի հետա ներդաշնակ ձեր ներաշխարհը։
Մի արեք։ Ոչ մի քաղաքական ընտրություն չարժի դրան։
Կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը պետք է նոր ձևավորվող այս հակամշակույթի դեմն առնեն։Դրանից տուժելու են բոլորը»։