«Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու»․ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունն ուղղում է իր՝ ճկված, կորացած ողնաշարը։Հայոց պետականության առողջացման ու ամրացման գործընթացն անկասելի է, իսկ հարուցված խոչընդոտների հակապետական գոյության արմատախիլ լինելը՝ անխուսափելի։
Հ․գ․ Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, մեր խնդիրներն այլևս մենք ենք լուծում, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու․․․»։