«Ես լինելու եմ ավելի կոշտ , ավելի խիստ, քան ուժային ցանկացած կառույց, կամ բոլոր տղամարդիկ միասին վերցրած». Նաիրա Զոհրաբյան

«Եթե երևանցին ինձ վստահության քվե տա իմ առաջին քայլը լինելու է այն, որ այլևս Երևանից որևէ մեկը մեկ լումա չի գողանալու:Ես դա Ձեզ վստահեցնում եմ, կոռուպցիա չի լինելու:Այս հարցում ես լինելու եմ ավելի կոշտ , ավելի խիստ, քան ուժային ցանկացած կառույց, կամ բոլոր տղամարդիկ միասին վերցրած»,-նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ինքը պատասխանատվությունից չի վախենում և վախենում է միայն մի բանից.«Մեկ բանից եմ վախենում, որ չանեմ որևէ քայլ, որի համար ամաչեմ նայել իմ հայրենակիցների աչքերին: Ասում եմ չի լինելու կոռուպցիա և սահմանվելու են խաղի նոր կանոններ»:

Աղբյուրը՝ primenews.am