«Քարոզչական պաստառների նախօրոք տեղադրումն ամենեւին էլ օրենքի խախտում չէ». Հայկ Մարության

Քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ քարոզչական պաստառների տեղադրումն ամենեւին էլ օրենքի խախտում չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին հայտարարել է  «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանւ՝ պատասխանելով նախընտրական քարոզարշավը սկսվելուց առաջ քաղաքում պաստառներ փակցնելու մասին հարցին:

«Որեւէ օրենքի խախտում չկա։ Սա ընդամենը տեխնիկական հարց է, քանի որ մենք պետք է հասցնենք բոլոր պաստառները ամրացնել: Այն ընկերությունը, որն իրականացնում է պաստառների ամրացման աշխատանքները, դրանք սկսել է 1-2 օր առաջ եւ կավարտի 3-4 օրից»,- ասաց Հայկ Մարությանը։ Նա նշեց՝ կլինեն տարածքներ, որտեղ պաստառների տեղադրման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 14-ին, հետեւաբար, թեկնածուի պնդմամբ, այստեղ տեխնիկական, լոգիստիկայի հարց է:

PrimeNews.am