Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն: Ասաց Վալերի Օսիպյանը, երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է ոստիկանապետի աշխատավարձով գնել շքեղ առանձնատուն, ինչպիսին Վլադիմիր Գասպարյանինն է:
«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրենքի առջեւ բոլորն են պատասխանատվություն կրելու, եւ ինքն այդ հարցում հետեւողական է լինելու:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա գործ է հարուցել։
Աղբյուր՝ armtimes