Մանվել Գրիգորյանը չի ուզում կիսահաշմանդամ ձևով երևա

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաստաբանի փոխանցմամբ Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ եթե նա կանգնում է արդարադատության առաջ, կանգնի հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ։ Ակամայից հիշում եմ մեծերից մեկի խոսքը, ով ծանր հիվանդ էր՝ երբ թշնամուս հանդիպում եմ, ոտքս ամուր եմ դնում գետնին, որ չուրախանա․․․

Փաստորեն Մանվել Գրիգորյանը չի ուզում, որ կիսահաշմանդամ ձևով երևա, որովհետև գիտի, որ բոլորը ուրախանում են, բոլորն իր թշնամին են։ Սա, գիտե՞ք, մարդկային ինչ ողբերգություն է։ Մարդկային հոգու գիշեր, ուր մի աստղ անգամ չկա։ Հիսուսը ներեց ավազակին։