«Հեղափոխական Միրզոյանը դեռևս շաբաթներ առաջ սեփական կատու չուներ որից հոտ քաշեր. սա այն հյուրանոցն է, որտեղ գեղեցիկ և անմոռանալի օրեր են անցկացրել տեր և տիկին Միրզոյանները»

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1-ին նկարում փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, ով հայտնի անեկդոտի որսորդի համառությամբ ամեն օր գալիս է արջին որսալու, մինչև մի օր արջը զզված հարցնում է «կողմնորոշվիր դու հիմա որսո՞րդ ես, թե…»։

Անկեղծ ասած, արդեն մի փոքր կարոտել էի պարոն փոխվարչապետի ֆբ տվայտանքներին։ Ինչևէ, պարոն Միրզոյանը այսօր փորձել է հերթական անգամ հերքել անհերքելին։ Նա տեղադրել է իր հարգարժան տիկնոջ ԱՄՆ տոմսի իր խոսքերով «ինվոյսը» ի ապացույց այն բանի, որ տիկինը սեփական փողերով է գնել ավիատոմս։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ ջնջումներով հրապարակվածից ենթադրվում է, որ տիկինը ճամփորդում է բիզնես դասով։

Սա անշուշտ պետք է անհանգստացնի հեղափոխական Միրզոյանին, քանի որ դեռևս շաբաթներ առաջ նա սեփական կատու չուներ որից հոտ քաշեր…
Մի կողմ եմ թողնում, որ պարոն Միրզոյանի անձնական ֆբ քֆուրչիները մինչև վերջ հերքում էին հազարամյակի մարտահրավերներից ՀՀ զրկված գումարների փաստը։

2-րդ նկարում Նյու Յորք, Մանհեթնի այն հյուրանոցն է, որտեղ գեղեցիկ և անմոռանալի օրեր են անցկացրել տեր և տիկին Միրզոյանները։ Ահա այս հյուրանոցում բնակվելու պարոն Միրզոյանի ինվոյսն է, որը առ այսօր չի ներկայացվել հանրությանը։ Կրկնում եմ, պարոն Միրզոյան, մեղրամիսը ոչ թե ինքնաթիռում է տեղի ունեցել, այլ այս հյուրանոցում, որի Ձեր համարի ինվոյսը առ այսօր չկա, թեկուզ ջնջումներով։

3-րդ, ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ ականատես լինելով պարոն Միրզոյանի կողմից ԱՄՆ այցի պաշտոնական հատվածի նկատմամբ անլուրջ վերաբերմունքին ԱԳ նախարարը հրաժարվել է շարունակել փոխվարչապետի այցի Վաշինգտոնյան հատվածը՝ ասելով, թե գործեր ունի Նյու Յորքում, իրականում խուսափելով Արարատ Միրզոյանի հետ հետագա խայտառակությունից։
Սենց լիքը հարցեր կան))) բայց առայժմ այսքանը»։