Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները կռիվ են սարքել Պորտլենդում

PrimeNews.am-ը գրում է. ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտելու եւ ցրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը։ Այս մասին հայտնում է The Oregonian պարբերականը։ Ըստ հրապարակման, Patriot Prayer խմբի անդամները, ովքեր հանդիսանում են նախագահ Թրամփի կողմնակիցները, բողոքի ցույց էին կազմակերպել, որը իր վրա էր հրավիրել նրանց հակառակորդների ուշադրությունը։ Արդյունքում մարդկանց մեծաքանակ խմբերը հավաքվել են հակառակ կողմերում, սկսվել է լեզվակռիվ, որը արդեն վերաճել է ծեծկռտոցի։ Երբ արդեն կռիվը վերաճել է միմյանց վրա շշեր նետելուն, արդեն միջամտել են ոստիկանները եւ արցունքաբեր գազի եւ ձայնային նռնակների կիրառումով ցրել ցուցյը։ Ներկայումս 4 մարդ կա ձերբակալված։