«Մարտի 1-ի համար մեղավոր է նաեւ Փաշինյանը. Դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին դարձնեն քավության նոխազ». Վոլոդյա Հովհաննիսյան

«Մարտի մեկի դեպքը ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ ազգային է։ Մարտի մեկի համար մեղավոր չէ միայն Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, մեղավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործին հայտնեց ՀՀ ԶՈւ պահեստի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը, ավելացնելով, որ մեղավոր է նաեւ հակամարտության երկրորդ կողմը։

Ըստ Հովհաննիսյանի՝ հարցաքննության կանչում են Մարտի մեկի հետեւանքները, չեն կանչվում հարցաքննության Մարտի մեկի պատճառները։

«Դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանին դարձնեն քավության նոխազ։ Պետք է պատասխան տան Ալիկ Արզումանյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը»։