Մամուլում լուրեր էին տարածվել, թե Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսային Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Վարդան Ղուկասյանից:
«Աղջիկ ջան, խոսքի ձերբակալել են, բայց դա մամուլի ի՞նչ խելքի բանն է: Գրեն Վարդան Ղուկասյանի փեսային ձերբակալե՞լ են: Էդ կարևոր տենց դեպք էր, հա՞: Սուտ է, չկա տենց բան, հիմարություն է, տաօրինակություն է»,-արձագանքեց պատգամավորը:
Աղբյուրը՝ PrimeNews.am