Երևանի առաջին ատյանի դատարանը հրաժարվել է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Միջնորդություն էր ներկայացվել՝ կիրառել գրավ և ազատ արձակել Ռ.Քոչարյանին: Բավականին մեծ գումարի մասին էր խոսքը: Միջնորդությունը մերժվել է», – նշեց նա:
Հիշեցնենք՝ երեկ առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Աղբյուրը՝ aysor.am