Հիասթափվել եմ և Նիկոլից, և ԱԱԾ-ից, և ՀՔԾ-ից, և դատարաններից․․․

Համլետ Ռուբենի Օձունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՄ և ՆԻԿՈԼԻՑ, և ԱԱԾ-ից, և ՀՔԾ-ից, և ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՑ
Համարյա 3 ամիս է, ինչ Նիկոլը վարչապետ է, բայց բացահայտված չեն.
-Չեռնոբիլի աղետի մեղավորները
-1988թ. երկրաշարժի իրական պատճառները
-Խրուշչովին գահընկեց անողները
-Ստալինին թունավորողները
-Չարենցի սպանության իսկական մեղավորները
-Բակունցին սպանած չեկիստը
-ԽՍՀՄ սահմանադրության խախտման իրական մեղավորները
-1915թ. ցեղասպանության իրական պատճառները
– 1914-ին Ֆրանց Ֆերդինանտին սպանած Գավրիլ Պրինցիպի իրական պրինցիպը
-Պապ թագավորին սպանողները
– 33թ. Հիսուսին խաչած զինվորները և այլն…»