ՀՀԿ-ն ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ստորագրահավաք է սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու պահանջով: Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք գործընթաց սկսել ենք, ինչը բխում է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»,- ասաց նա` նշելով, որ այլ մանրամասներ դեռ չի կարող հաղորդել:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Մանրամասները՝ այստեղ: