ՀՀԿ–ն ձեռքերը ծալած չի նստելու

Քսան տարի շարունակ իշխանության ղեկին նստած և այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու և փորձելու է ներքին կարգով սատարել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել։ Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, և մեծ հաշվով կարևոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա յան իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակա Զեյնալյանին սատարելուն։

Օրաթերթը երեկ փորձել է մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասել են լռել` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մայրաքաղաքում կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։