«Հրապարակ» թերթը գրում է, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաև քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել:
«Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաև իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով, ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի համար:
Ի դեպ, մեզ հաղորդեցին, որ գեներալի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել՝ քաղցկեղը, և շաքարի բաղադրությունն է արյան մեջ բարձր՝ 24 միավոր»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 21.08.18թ. համարում: