ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը։ Այդ մասին «Ազատության»-ըփոխանցել է հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այլ մանրամասներ ՀՔԾ-ն չի հաղորդում։