Ահազանգ՝ Գլենդելից. «Փաշինյանը պետք է մի քիչ զգույշ լինի իր արտահայտություննեի մեջ…էդ ոչխարները էս քանի օրը պետք է հավաքվեն ու որոշեն՝ ոնց ու կոնկրետ ում դեմ պայքարեն»

Սոցցանցերում օգտատերերը շարունակում են «հեղափոխական» ու «հակահեղափոխական» պիտակներով հեգնել, փոխադարձ սպառնալիքներ հնչեցնելու մեջ մեղադրել մեկը մյուսին: Կողմերից մեկում վարչապետ Փաշինյանի կոչերին ու հայտարարություններին լիրաժեք վստահող քաղաքացիներն են, ովքեր ժամանակ են խնդրում դժգոհողներից՝ գործադիրի աշխատելու և վստահությունն արդարացնելու համար: Հակառակ կողմն էլ տոլերանտություն քարոզողներին մեղադրում է իրենց կարծիքը ճնշելու ու այլընտրանք չթողնելու մեջ:

Ընդ որում՝ սա տարածական ընգրկումով չի սահամանափակվում միայն Հայաստանի սահմաններում, սփյուռքը ևս, ինչպես հեղափոխության առաջին օրերին, հիմա էլ ակտիվ գործողների շարքում է:

Ի մասնավորի՝ ֆեյսբուքյան օգտատերից մեկն, ով ապրում է Լոս Անջելեսում, իր էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ բարձրաձայնում է իր մտահոգություններն մասին ու ահազանգում, որ իրենց՝ Փաշինյանի գաղափարները չկիսողների դեմ, Գլենդելում պատրաստում են պայքար մղել.

«Նիկոլ Փաշինյանը պետք է մի քիչ զգույշ լինի իր արտահայտություննեի մեջ, որովհետև ինքը չի հասկանում, որ արտերկրում՝ Գլենդելում գոյություն ունեն մի քանի ոչխար, ովքեր հիմա՝ այս պահին կոչ են անում ժողովրդին, որ «հակահեղափոխականների» դեմ պայքար մղեն: Ու էդ ոչխարները էս քանի օրը պետք է հավաքվեն ու որոշեն՝ ոնց պայքարեն և կոնկրետ ում դեմ»:

Օգտատիրոջ խոսքով, եթե այդ մարդիկ իսկապես նման քայլի գնան, կստանան շատ խիստ հակահարված: Ի դեպ, վերջինս իր խոսքում նաև նշում է, որ ինքն այսպես կոչված հակահեղափոխական չէ՝ ուրախ է այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում, բայց զգուշանում է, որ որևէ բան սխալ ճանապարհով չգնա: