«Դուրս եկեք էդ հեղափոխական կուռաժից». Ապիկյանը՝ Փաշինյանին

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի բան էլ գրեմ երեկվա միտինգի մասին ու ֆսյո:

Շատ սխալ էր բեմի վրա տեղավորել միայն Նիկոլի թիմի անդամներին, այսինքն՝ կառավարության ՔՊ անդամներին միայն: Նիկոլը դրանով ամենասկզբից քաղաքական երանգ տվեց հավաքին և խոստացված կառավարության հաշվետվության տեղը (որը տեղի չունեցավ) դարձավ ՔՊ հավաք, ինչը այդպես չեր հայտարարվել: Ո՞ւր էին կառավարության ոչ ՔՊ-ական անդամները: Թե՞ նրանք հաջողություններ չեն ունեցել: Ես այդ նախարարներին առաջադրած կուսակցությունների տեղը լուրջ կմտահոգվեի այս հարցով: Էլ չեմ ասում, որ Նիկոլը բեմից բացեբաց և շատ անհարգալից արտահայտվեց կոալիցիանների հասցեին:

Տղերք, դուք այլևս Հայաստանի կառավարությունն եք, բոլորի կառավարությունը, ցավոք նույնիսկ իմ: Դուրս եկեք էդ հեղափոխական կուռաժից: Կառավարությունը չպետք է զբաղվի փողոցային քաղաքականությամբ: Ես նույնիսկ կարգել էի դա անել: Հայկ Մարությանին բացահայտ աջակցություն ցուցաբերելը բեմից, նույնպես դրա նշան է: Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսել, հարգելիներ»: