Ռեժիսոր, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր նրանց, ովքեր ինչ անուն ասես կպցրեցին հրապարակում հավաքվածներիս, գրեցին ու գրում են վիրավորանքներ ու անչափահասին վայել հիմարություններ, պոզուպոչ կպցնելով իրենց հայրենակիցներին, փնովելով ու սպառնալով, ճղճղալով ու լրբություն անելով… հարցնում եք՝ ինչու՞ էինք էրեկ հանրահավաքից ավելի զուսպ վերադառնու՞մ, ասում եմ՝ ձեր սիստեմի թաղումից էինք գալիս, զուսպ էինք»: