Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վայեցյանը:

«Բարձրագույն խմբի 9 թիմեր միանձնյա պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհարվիրեն և կհայտարարեն նոր ընտրություններ, որոնցում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Չեմ կարծում, որ ՀՖՖ-ում աշխատանքը կխանգարի ԱԱԾ-ում իմ գործունեությանը: ՀՖՖ-ում աշխատանքն հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա համոզված է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր ընտրվելու պարագայում օգուտ կտա ֆուտբոլին: «Ես կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերը բացառելու ենք»,- նշեց նա:

Աղբյուրը՝ 168.am