«Ինչքան ծախվածներ կան, որ հանուն փողի իրենց կծախեն». Սոնա Շահգելդյան

Primenews-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան գրառումը` «Ինչքան ծախվածներ կան, որ հանուն փողի իրենց կծախեն», շատերին անհանգստանալու առիթ է տվել: Գրառումից վայրկյաններ անց բազմաթիվ մեկնաբանություններ գրեցին , ոմանք պարզապես երգչուհու արվեստի երկրպագուները, ոմանք էլ նրա մասին անհանգստացող մարդիկ։

Ահա դրանցից մի քանիսը. Պարզելու համար, թե ինչն է դրդել երգչուհուն նման գրառում անել, Primenews-ը զրուցել է Սոնա Շահգելդյանի հետ. «Բոլոր մարդիկ իրենց կարող են ծախել՝ կորցնելով բոլոր մարդկային արժեքները: Ես կոնկրետ ինչ-որ մեկին նկատի չեմ ունեցել, այլ ընդհանուր այդ երևույթը: Ամեն մեկն ունի իր կարծիքը և կարող է այն գրել իր ֆեյբուքյան էջում, ես նույնպես այդպես եմ մտածել և գրել, ոչ մեկից չեմ վախենում, միայն՝ Աստծուց: Այն մարդիկ, ովքեր ինձ ակտիվ քոմմենթում են, նրանք լավ գիտեն՝ ինչը ինչի համար եմ գրում»: