«Դուք իրավիճակին չեք տիրապետում». Սփյուռքի նախարարի ընդգծված արհամարհանքը լոսանջելեսահայության նկատմամբ (տեսանյութ)

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի Լոս Անջելես կատարած այցելությունը անցած ամսվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկն էր: Լոս Անջելեսում բնակվող ու մեծ ակնկալիքներով այդ հանդիպմանը ներկա գտնվողները անկեղծորեն կիսվեցին տպավորություններով ու հանդիպումը որակեցին՝ ձախողված:

Չնայած բուռն քննարկումների, դաշնակ հաղորդավարի ակնհայտ սխալ ընտրության, կազմակերպչական ու բովանդակային բացթողումների,  սփյուռքի նախարարը հանդիպումից հետո հարկ չհամարեց անդրադառնալ տապալված հանդիպմանն ու արձագանքնել դժգոհություններին:

Փոխարենը հենց հանդիպման ընթացքում շտապեց իրեն ապահովագրել, թե այցն ունի ծանրակշիռ բնույթ ու դատարկ զազրախոսություններ են տարածվող այն կարծիքները, թե ինքն ԱՄՆ շրջագության է գնացել:

Մինչդեռ մոտ 1 ժամ ու կես տևած հանդիպումից դժվար է գտնել գոնե մեկ հարցի պատասխան, որտեղ երիտասարդ նախարարը պոպուլիզմից անցում կատարի շոշափելի քայլերի: Գիտակի կերպարով հանդես եկող նախարար Հայրապետյանը  բավարարվում էր դիտողություններ անել հարց տվողներին՝ քամահրանքով նշելով, թե օրինակ՝ իրենք իրավիճակին չեն տիրապեում. թվեր, ներքին խոհանոց, իրադրության փոփոխություն գիտի միայն նախարարը, իսկ այ օրինակ՝ երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը թող հարցը կարճ կապի կամ դուրս գա դահլիճից. ի դեպ, երգահանը, կիսատ թողնելով հարցը, հենց այպես էլ վարվեց:

Նկատենք, որ նախարարը հանդիպման ժամանակ նշեց,  որ այցն այնօրինակ կարևոր ու արդյունավետ է եղել, որ Լոս Անջելեսում անցկացրած յուրաքանչյուր օր ինքն ու իր օգնականը նոր բան են սովորել: Դե դա վատ չէ, բայց խնդիրների լուծման ակնկալիքով եկած ներկաների համար, ընդունեք՝ հիասթափեցող է այն, որ ողջ շրջագայությունը նախարարի աշխարհաճանաչման համար էր ընդամենը:

Բացարձակ ճշմարտություններ ասելով՝ տեղ-տեղ ծափահարություններ ստացած նախարարը բուռն ընդունեց հյուրերից մեկի այն դիտարկումը, որ պատմությունը ցույց է տալիս, որ կուսակցականացված կառույցները միայն իրենց շահերն են պաշտպանում՝ ստվերում թողնելով համայնքի շահերը: Ակնհայտ է, որ կուսակցական սպիտակեղենը, ի մասնավորի՝ դաշնակների հանդեպ ունեցած ընդգծված ու ակնհայտ դրական վերաբերմունքը ջրի երես չհանելու համար, երիտասարդ նախարարը հարց տվողին առաջարկեց աշխատել իրենց հետ՝ վերջակետ դնելով ցավոտ հարցին:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սփյուռքի նախարարի այս այցն անուղղակիորեն անցկացվել է դաշնակների հովանու ներքո. հանդիպման գովազդային պաստառները ոտքից գլուխ «զարդարում էին» դաշնակցությանը պատկանող բիզնեսների լոգոները:

Ի սկզբանե կարծիք կար, որ նախարարն ԱՄՆ է այցելում հյուրախաղերով՝ տեղի հայությանը ուրախացնելու ու որոշակի տրամադրություն ստեղծելու համար: Տեղին կլինի այստեղ մեջբերել ներկաներից մեկի այն դիտարկումը, թե տպավորություն է, որ նախարարը մտածում է՝ ներկաները չգիտեն՝ Հայաստանն ով  է, ինչ է, ու Մխիթար Հայրապետյանը նոր պետք իրենց այդ մասին պատմի:

Իսկ իրականում, Սփյուռք-Հայաստան կապն ամրապնդելու, տասնյակ ծրագրեր իրականացնելու, երկուստեք ինտեգրման  և այլնի մասին բարձրագոչ հայտարարություններ անող նախարարից մինչ օրս՝ ձայն բարբառո հանապատի:

Հյուրախաղերն ավարտվեցին, վարագույր:

Community Town Hall Meeting With Armenia's Minister of Diaspora Mkhitar Hayrapetyan

The Ministry of Diaspora of Armenia in the head of the Minister of Diaspora Mkhitar Hayrapetyan had a meeting with the Consulate General of Armenia in Los Angeles at Community town hall on July 30.Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan#civilcontract #civil #qp #stepbystep #armenia #newarmenia #diaspora #la

Posted by Քաղաքացիական պայմանագիր on Tuesday, July 31, 2018