Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել՝ գյուղացիներին հորդորելով համայնք ստեղծել:
Սովետական կոլխոզ-սովխոզներից հիասթափված ոմանք ճիշտ չեն ընկալում առաջարկը, մինչդեռ դրա իրականացումն էական դրական փոփոխությունների կհանգեցնի;
Այդ կետը ընդգրված էր 2016-ին հրապարակված իրականության վերափոխման իմ ծրագրում՝ 8. Գյուղական շարժում:
Ընտրովի գյուղական համայնքներում /ցանկալի է լինի փոքր, ունենա հիշարժան պատմություն, տնտեսական զարգացման հնարավորություններ՝ բավարար հողատարածներ, շինություններ, կազմակերպված և կարողունակ սփյուռք/ տնտեսական և ազգային-կազմակերպական նոր հարաբերությունների հաստատում: Ապագա իդեալական Հայաստանի մանրակերտի կայացում մեկ գյուղում: Հաջողված փորձի ընդլայնում հարևան գյուղերում՝ մեծացնելով ընդգրկման տարածքը: Միջգյուղային տնտեսական և ազգային-կազմակերպական նոր հարաբերությունների հաստատում: Ապագա իդեալական Հայաստանի մանրակերտի կայացում գաղափարի և նպատակի շուրջ միավորված մի քանի գյուղերում:
Գործընթացի հետագա ընդլայնում»: