Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացված է։
«Մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների, ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը»,-ասաց նա։
«Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այժմ նման խնդիր չկա դրված։
Աղբյուրը՝ 168.am