Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։
Որոշումը կայացվել է մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ :
Նրա օգտին կողմ է քվերակել 8 կուսակցական: ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Նրանց համար քվեարկության երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի: