ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ թե արդարադատության՝այլ հեղկոմի ձեռագիր է տեսնում ներկա իշխանության գործողություններում:
«Կառավարությունը հին ձեռքբերումների շարունակականությունն է ապահովում ու վատը թողնում է անցյալում: Իսկ հեղկոմը քանդում և մերժում է իրենից առաջ եղածը: Դժբախտաբար ես հիմա տեսնում եմ ավելի շատ հեղկոմի ՝ այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,- այս օրերին տեղի ունեցողն այսպես է բնութագրում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՝ Dialogue.am -ի հետ զրույցում:
Մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահին՝ երեկ մարտի 1-ի գործով ՀՔԾ կամավոր ներկյանալուց հետո կալանավորման միջնորդություն ներկայացնելու մասին որոշման հիմքում ՀՀԿ խոսնակը տեսնում է անձնական վրեժնդրության միտումներ:
Մեր այն դիտարկմանը, որ ՀՀ Սահմանադրության 140 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Հետևապես 2008 թ-ի մարտի 1-2-ին Ռոբերտ Քոչարյանի գործողություններն «իր լիազորությունների ժամկետո՞ւմ» են եղել եւ բխե՞լ են արդյոք «իր կարգավիճակից» հարցին պարոն Շարմազանովն ահա սյպես արձագանքեց.
-Իրավական հարցերին երբեք չեմ տվել գնահատական ու փորձել եմ չշտապել, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք:
Անձնական վրեժխնդրության միտումներն ու մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար, մի պետության, որի գլխավոր մարտահրավերը Արցախն է. նեոբոլշևիզմի կառուցումը կարող է կործանարար լինել:
Եթե երկրորդ նախագահը արտերկրից վերադառնում է ու կավամոր ներկայանում է Հատուկ քննչական ծառայություն, ուրեմն ո՞րն է նրան անմիջապես կալանավորելու միջնորդություն ներկայացնելու տրամաբանությունը:
Մենք պարտավոր ենք հաշվի նստել այն իրավիճակի հետ, որ անվտանգության արտաքին մարտահրավերներ ունեցող երկիր ենք, այդ դեպքում նեոբոլշեվիկյան ու «ինձնից առաջ բոլորը հանցագործ են» տրամաբանությամբ մինչև ու՞ր ենք հասնելու:
Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզնից ու՞ր պիտի փախչեր, որ շտապում էիք ամեն դեպքում կալանավորելու միջնորդություն ներկայացնել:
Սա վտանգավոր է , ու շատ…մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնել: Սա կործանարար կարող է լինել բոլորիս համար.. անխտիր բոլորիս…
Աղբյուրը՝ dialogue.am