ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի որեւէ սադրանքի դեպքում չի լինի ինչպես երկու տարի առաջ ապրիլին, ու Երեւանը կարող է եւ չդիմադրել իր ամբողջ ուժով հակահարված հասցնելու «գայթակղությանը»: Դավիթ Տոնոյանը շոշափելի ցավոտ խնդիր: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զինվորականները, քաղաքական գործիչները, փորձագետները հարց էին տալիս, թե արդյոք դա «պայմանավորված» պատերազմ էր, ինչու էին պատերազմի առաջին օրերին Հայաստանի ու Արցախի ղեկավարները «ընդհատակ» անցել, ինչու էին որոշումներն ընդունվում դաշտային հրամանատարների մակարդակով: Ո՞վ կանգնեցրեց հայկական բանակի հարձակումը եւ փրկեց արդեն հիստերիկայի մեջ ընկած ու հաշտություն խնդրող Ալիեւին: Երբ եւ որտեղ է կայացել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը, որի մասին չգիտեր այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը: Հարցերը շատ են, եւ պետք է ենթադրել, որ նոր իշխանության օրոք պատասխաններն աստիճանաբար կլինեն: Դավիթ Տոնոյանի հայտարարությունը փաստացի ակնարկ է այն մասին, որ 2016 թ. Հայկական կողմը ինչ որ պատճառներով «չի տրվել գայթակղությանը» եւ չի կիրառել ողջ արսենալը: Մեծ հաշվով, 2016 թ. Ապրիլյան պատերազմը դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության նախերգանքը: Սերժ Սարգսյանին չներվեց թե պատերազմի առաջին օրերի շփոթը, թե 800 կորցրած հեկտարի վերաբերյալ տխրահռչակ հայտարարությունները: Ապրիլյան պատերազմը հեղափոխությունից երկու տարի առաջ բացահայտեց Հայաստանի կոռուպցիայի ողջ խորությունը, իշխող համակարգին ի ցույց դնելով իր ողջ տգեղ մերկությամբ: Այն, որ հայաստանը 2016-ին չի կիրառել իր ողջ զինանոցը, վկայում է ինքնիշխանության դեֆիցիտի մասին, այն մասին, որ որոշումները ընդունվում էին ոչ Երեւանում ու Ստեփանակերտում: Դավիթ Տոնոյանի հայտարարությունը հայտ է առ այն, որ հաջորդ անգամ որոշումները կայացվելու են Հայաստանում: Հայաստանի նոր իշխանությունը չեն կարող ընդունել որոշումներ, որոնք չեն ներվի իրենց:
Նյութի աբյուր՝ Lragir.am