Վովա Գասպարյանը ծանր վնասվածքներ է և գտնվում է հիվանդանոցում

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, մեր տեղեկություններով, այս պահին գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Սևանում սկուտեր վարելիս ընկել է, ողնաշարի ծանր վնասվածք ստացել։ 3 ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն Գասպարյանը հետվիրահատական վերականգման շրջան պետք է անցնի։

Մենք կապ հաստատեցինք Նաիրի ԲԿ-ի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ հերթապահ բժիշկը այս պահին ծանր հիվանդ է ընդունում և չի կարող պատասխանել մեր հարցին։ Իսկ ընդունարանի աշխատակցուհին նշեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել։

 Աղբյուրը՝ henaran.am