Նոր կառավարության 6 ամենահարուստ նախարարները

Նոր ձեւավորված կառավարության անդամներն արդեն հրապարակել են իրենց եկամուտներն ու ֆինանսական միջոցները։ Wnews.am-ը ներկայացնում է ամենաշատ ֆինանսական միջոցները հայտարարագրած 6 նախարարներին։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարագրել է 150,000,000 դրամ, 150,00Օ դոլար, 130,000 եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 530,00Օ դրամ։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարագրել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենա, 130,000 դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 4 մլն 732 հազար դրամ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ BMW 528 եւ BMW X5 3.0 I մակնիշի։ Նրա ունեցվածքը կազմում է 21,000.00 դոլար, 15,000.00 եվրո եւ 1,700,000.00 դրամ։ Տարեկան եկամուտը կազմում է 10,230,000 դրամ։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարագրել է 4,580,000 դրամ, 19,570. դոլար, 2,340 եվրո։Նրա տարեկան եկամուտը կազմում է 7 մլն 57 հազար դրամ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարագրել է 24,000 դոլար, նրա տարեկան եկամուտը կազմում է 47,200 դոլար։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է 7,400,000 դրամ, 37,000 դոլար։Նրա տարեկան եկամուտը կազմում է 15,211,867 դրամ։

Աղբյուրը՝ wnews.am