Վարչապետը կադրային հերթական փոփոխություններն է արել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով` Սեյրան Պետրոսյանն ու Խաչատուր Վարագյանն ազատվել են ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալների պաշտոններից։
Մեկ այլ որոշմամբ Լիանա Ղալթաղչյանը նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Նա հայտնի է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում վերջին տարիներին հանրային քաղաքականության փորձագետի գործունեությամբ։
Իսկ անտառագետ Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am