Կառավարությունը վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
Կառավարության այսօրվա արտահերթ նիստին գործադիր մարմնի անդամները հավանություն տվեցին նախագծին:
Աղբյուրը՝ 1in.am