«Բոլորը պիտի պատասխանատվության կանչվեն` անկախ կոչումից ու կարգավիճակից». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։

 3-րդ հանրապետության ամենածավալուն կոռուպցիոն բացահայտումն է։ Բացահայտումները ցնցող են, շոկային հայ հանրության համար։ Խոսելով երեկ ԱԱԾ–ի հրապարակած` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ տեսանյութի մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև վստահեցրեց, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, իրենք գնալու են մինչև վերջ։ «Բոլորը պիտի պատասխանատվության կանչվեն` անկախ կոչումից ու կարգավիճակից»,-ասաց նա։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ–ին կատարված աշխատանքի համար և նույն կերպ աշխատելու կոչ արեց իրավական բոլոր կառույցներին։

«Երկիրը սիստեմատիկ թալանվել է, և թալանի բոլոր մասնակիցները պետք է պատասխանատվություն կրեն»-ասաց վարչապետը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am