«Ժողովուրդ թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումներից մեկը պատահական չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս նշանակումը, սակայն, պատահական չէ։
Ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը:
Ըստ ՊՆ-ում տարածված լուրերի՝ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ: