Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Նիկոլ Փաշինյանին

«Ժամանակ» թերթն անդրադարձել է «Բարեգործության մասին» օրենքին, որին դեմ են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

««Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից և հետ կանչի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Փաշինյանին և ստիպել, որ նա հրաժարվի այս նախագիծը խորհրդարանում քննարկելուց և այդպիսով իրենց ծանր ընտրության առաջ կանգնեցնելուց»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` Նիկոլ Փաշինյանի վարքագծին փոքր-ինչ ծանոթ մեկը դժվար թե հավատա, որ Փաշինյանը հետ քայլ կկատարի, այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի: