Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Աղբյուրը՝ 1in.am