Սեյրան Սարոյանը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Չնայած դրան Սեյրան Սարոյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ խմբակցությունը: «Նման մտադրություն չունեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մի շարք պատգամավորներ արդեն իսկ լքել են խմբակցությունը:

Աղբյուրը՝ henaran.am