Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք. Գ. Սահակյան

«Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք, որ խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան։ Նրանք, ովքեր գրել են, կարծում եմ, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից։ Կարծում եմ՝ մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ և որտեղ կկարողանան իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին:
Նա նկատեց, որ Փաշինյանը լավ ելույթ ունեցավ, բայց այդ ելույթը ոչ թե ժողովրդի կամ պատգամավորների համար էր, այլ արտաքին աշխարհի։

Անդրադառնալով գործարար պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունից հեռանալուն, Գալուստ Սահակյանը նշեց, որ իշխանական կուսակցություններին բոլորն են ուզում անդամագրվել.

«Հենց կուսակցությունը հեռանում է իշխանություններից, ուզում են այլ կուսակցություններին անդամագրվել»,- ասաց նա։

Հարցին՝ ինքը կլինի նոր խորհրդարանի կազմում, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Խորհրդարանն առանց ինձ չի կարող մնալ»։

Աղբյուրը՝ henaran.am