«Փաստ» օրաթերթը պարզել է, որ ՀՀԿ–ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակությունից բացի, Բեգլարյանի գործողությունն այլ նպատակ կունենա։
Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, որը փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից:
«Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը»,- գրում է «Փաստը:
Ըստ թերթի` նա առաջիկայում կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:
Առերևույթ դա կլինի այս օրերին գործարար ՀՀԿ-ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակություն, իսկ իրականության մեջ՝ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստություն: