«Եթե Օսիպյանի հայտարարությունն իրականանա, ԲՀԿ-ն ձայներ կկորցնի»

«Կարծիք կա, որ արտահերթ ընտրություններին ամենապատրաստ կուսակցությունը ԲՀԿ-ն է, բայց նրա ընտրազանգվածն ակնկալիքով է  իրենց ընտրում, խոսքը գնում է ֆինանսական ակնկալիքի մասին»,- ասել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ անկախ նրանից, թե այսօր ինչ կարգավիճակում է այդ կուսացությունը, հասկանում ենք, որ նրանք այն կուսկացություններից են, որ միշտ օգտագրծել են ընտրակաշառքի մեխանիզմը: «Իսկ դա արդեն կախված է նրանից, թե  վարչապետն ինչ խաղի կանոններ կդնի. եթե ընտրակաշառքը բացառվի, ԲՀԿ-ն էլ կունենա ձայների կորուստ»,-նշեց նա:

Վերջինս հիշեցրեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, թե այնպես կուզեր, որ հիմա լինեին ընտրությունները, տեսներ, թե ինչպես են ընտրակաշռք տալիս:  «Սա արդեն իսկ մեսիջ է ընտրակաշռքի վրա հույս դնողներին, որ խաղի պայմանները փոխվելու են»,-կարծում է Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է մարզպետների նշանակմանն, ապա քաղաքական տեխնոլոգն ընդգծեց՝ միանշանակ է, որ եղել են քաղաքական համաձայնություններ, ստվերային բանակցություններ, սակարկումներ: «Բաց բանակցություններ չեն եղել, ինչպես օրինակ ՀՀԿ-ի հետ, որի փորձերը կային»:

Աղբյուրը՝ henaran.am