Բանակցությունները նոր կառավարության հետ տանում է անձամբ Գագիկ Ծառուկյանը. Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է լուրերը, թե «Ծառուկյան» դաշինքի և «Ելք»-ի  հարաբերությունները խիստ լարված են: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հորդորեց՝ պետք չէ ինտրիգներ փնտրել: Ինչ վերաբերումն է մարզպետների հարցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններին չի մասնակցում.

«Եթե այդ հարցի հետ կապված լինի որեւէ հստակ պայմանավորվածություն , ապա այդ մասին բոլորը կիմանան: Բանակցությունները նոր կառավարության հետ տանում է անձամբ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,-նշեց Ն. Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ henaran.am