Ալեն Սիմոնյանն իրեն տեսնում է Երևանի քաղաքապետի պաշտոնում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեսնում է Լենա Նազարյանին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում:
 Ինչ վերաբերում է լուրերին, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»:
Նա հավելեց՝ խմբակցությունը առաջիկայում կորոշի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները և կհայտարարի:
Ինչ վերաբերում է քաղաքական անցուդարձին, ապա Սիմոնյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, և նշեց, որ լուրերը, թե ՀՀԿ-ն սպասում է մի քանի ամիս, որ Փաշինյանի կառավարությունը ձախողի, ինքը ծիծաղով է վերաբերում: «Մարդիկ իրենց մեջ մերժել են այն իշխանությունը, որ կար: Իրենց հաջողվելը հնարավոր է մի դեպքում, երբ ՀՀ-ում այլևս մարդ չմնա»,-նկատեց պատգամավորը:
Իսկ հարցին, թե իրեն գործադիրում չէր տեսնում, նա պատասխանեց, որ իրեն ավելի շատ կամ օրենսդիրում է տեսնում, կամ ՏԻՄ-ում, ապա հիշեցրեց, որ ինքը եղել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը. «Եթե նման պատասխանատվություն կուսակցությունն ինձ վրա դնի, ես կարող եմ համաձայնել, բայց ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում:
Ես տրամաբանական եմ համարում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը»:
Ըստ նր՝ պետք է նաև Երևանի քաղաքապետի ընտրություններ կազմակերպվեն արտահերթ կարգով:
Աղբյուրը՝ henaran.am