«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ համաձայն է արդյո՞ք, որ ԵԼՔ-ի ընդդիմադիր սկզբունքներն իշխանություն դառնալուց հետո փոխվել են թե՛ կուտակայինի մասով, թե՛ ԵԱՏՄ-ի մասով, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց.
«Ընդդիմությունից իշխանություն գալուց փոխվում է պատասխանատվության բեռը: ԵԼՔ-ը, որ ընդդիմություն էր, ասում էր` կան խնդիրներ եւ գործող կառավարությունն ի վիճակի չէր եղել տարիների, ամիսների ընթացքում մեր բարձրացրած խնդիրները լուծել: Մենք ասում էինք՝ եթե չեք կարողանում խնդիրներ լուծել, ուրեմն դուք պետք է դուրս գաք այդ կառույցից (ԵԱՏՄ): Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, գտնում է, որ այդ խնդիրները կարող է լուծել, եւ կարող է Հայաստանի այդտեղ գտնվելը լուծել ի շահ ՀՀ-ի»:
ՀԺ-ի մյուս հարցին՝ գործող կառավարությունը հարկ եղած դեպքում համարձակություն կունենա՞ Ռուսաստանին ասել, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից՝ պետական շահը հաշվի առնելով, Գորգիսյանը նշեց, որ դա պետք է կառավարության անդամներից եւ վարչապետից ճշտել:
ԵԼՔ դաշինքն անգամ անցած աշնանը օրենքի նախագիծ էր բերել ԱԺ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար:
Աղբյուրը՝ armtimes.com