Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ

Լրագրող Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ:

Փաշոյանն այս մասին գրառում է արել Facebook-ի իր էջում՝ գրելով. «Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաեւ իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում:

Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների եւ առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել: Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»:

Աղբյուրը՝ 1in.am